Description
Լոտո Կենդանիներ
Փաթեթում՝
- 48 փայտե խաղաքարեր
- 6 կարտոնե քարտեր
- 1 պարկ
Խաղին կարող են մասնակցել 2-6 հոգի՝ սկսած 3 տարեկանից։
Խաղի նպատակն է ծածկել քարտի վրայի բոլոր պատկերները։
Կախված խաղացողների քանակից՝ յուրաքանչյուր մասնակից ստանում է մեկ կամ մի քանի քարտ։Խաղավարը պարկից հերթով հանում է խաղաքարերը, ցույց է տալիս մասնակիցներին և բարձրաձայն ասում է, ինչ կենդանի է պատկերված։ Այն մասնակիցը, ում քարտի վրա կա տվյալ կենդանին, վերցնում է խաղաքարը և դնում իր քարտի վրա։ Հաղթում է նա, ով առաջինն է ծածկում քարտի վրայի բոլոր պատկերները։
Այս խաղը լավ հնարավորություն է փոքրիկի համար շփվելու իր հասակակիցների, ծնողների հետ, ստանալու նոր գիտելիքներ և պարզապես հետաքրքիր ու արդյունավետ ժամանցի համար։
Նախազգուշացում. խաղալ միայն մեծահասակի վերահսկողության ներքո։