Studio AV – ին արդեն երկրորդ անգամ հանդես եկավ գրքի տպագրության ոլորտում․
Ջուլիետա Վարդանյանի «Դառնալո՞ւ եմ բիզնեսմեն» գիրքը, որը օրեր առաջ է լույս տեսել, «հագնվում է» Studio AV ական ոճով։
Կազմի ստեղծման ողջ ընթացքը եղել է բուռն քննարկումների, տարբերակների, դետալների փոփոխությունների հագեցած շրջան, որի արդյունքում էլ ընտրվել է վերջնական տարբերակը։
Studio AV մասնակցեց նաև շնորհանդեսի կազմակերպչական աշխատանքներին՝ ապահովելով շնորհանդեսի ներկայացման համար անհրաժեշտ գովազդային պաստառներ, թեմատիկ ինքնակպչունիկներ, իրականացրել է կոնֆետների փաթեթավորման դիզայն և ապահովել է նկարահանման համար անհրաժեշտ աքսեսուարներով։
Շնորհակալություն հեղինակին մեզ վստահելու համար։