Description
Այժմ կարող եք պատվիրել սիրված Jenga սեղանի խաղ ը բրենդավորված տարբերակով՝ ձեր կազմակերպության տարբերանշանով։
Խաղի կանոնները․
Խաղացողները աշտարակի հիմքից հերթով հանում են աղյուսներ և դնում վերևում` դարձնելով աշտարակը ավելի բարձր, բայց և ավելի անկայուն։
Աշտարակի կառուցման համար նախատեսված է փայտե 54 աղյուս, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը 3 անգամ մեծ է լայնությունից։ Խաղի սկզբում կառուցվում է 18 հարկանի աշտարակ։ Հարկերից յուրաքանչյուրը կազմվում է 3 աղյուսից, որոնք զուգահեռ դրվում են իրար կից։ Հաջորդ ամեն հարկի աղյուսները դրվում են նախորդի վրա։
Աշտարակի կառուցումից հետո սկսվում են խաղաքայլերը։ Առաջինը սկսում է այն մասնակիցը, ով կառուցել է աշտարակը։ Ամեն քայլով աշտարակի ցանկացած հարկից (բացի նախավերջին հարկից) հանվում է մեկ աղյուս, որը դրվում է վերևում։ Եթե վերևի հարկը լրացված չէ, չի կարելի աղյուսը տեղավորել նախորդող հարկերում։ Աղյուսը դուրս բերելու և հետագայում տեղավորելու համար խաղացողը կարող է օգտագործել միայն մեկ ձեռքը։ Խաղացողը, աշտարակի քանդման վտանգ զգալով, կարող է թողնել աղյուսը, որին դիպել էր, և դուրս բերել մեկ ուրիշը։ Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ աշտարակը չի քանդվել։ Խաղացողը պարտված է համարվում, եթե իր քայլի ժամանակ քանդվում է աշտարակը, կամ 10 վայրկյանի ընթացքում քայլ չի կատարում։ Սակայն եթե մի քանի աղյուս է ընկել, իսկ աշտարակը դեռ կանգուն է, խաղացողները փոխադարձ համաձայնությամբ կարող են շարունակել խաղը։
Բրենդավորման տարբերակներ՝
- լոգոյի փորագրություն յուրաքանչյուր խաղաքարի վրա
- լոգոյի փորագրություն տուփի վրա
Տուփը նախագծված է այնպես, որ այն նաև ծառայում է աշտարակը ուղղելու համար։
Գնային առաջարկ ստանալու համար կապ հաստատեք մեզ հետ։