Եկեք միասին ընտրենք բրենդավորված յուրահատուկ նվերներ Ձեր կազմակերպության աշխատակցուհիներին։
Ահա մի քանի գաղափար, որոնք հաստատ հավանության կարժանանան գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կողմից։
1. Կոսմետիկ պայուսակ
Տարողունակ, դասական ոճով կարված կոսմետիկ պայուսակ։ Սինթետիկ գործվածքների նվազագույն օգտագործում, էկոլոգիապես մաքուր արտադրանք: Հաճելի նվեր կլինի հաճախակի գործուղումներ գնացող աշխատակցի համար։
Դեմքի խոնավացուցիչը անփոխարինելի է սաստիկ շոգին, ինչպես նաև փրկություն ձմռանը չորությունից: Կոմպակտ չափս, ոճային դիզայն և առավելագույն ֆունկցիոնալություն: Լոգոյի տպագրությամբ այս սարքը մշտապես կլինի ձեռքի տակ և շատ կսիրվի ցանկացած կնոջ կողմից։
Օգտակար և անհրաժեշտ աքսեսուար ցանկացած մարդու համար։ Բրենդավորված թերմո բաժակը ձեռքի տակ կլինի թե ՛ տանը, թե ՛ աշխատավայրում, թե ՛ մեքենայում։ Կարող եք ընտրել մեր բազմազան և բազմագույն տեսականուց։
4. Ջրի շիշ
Տարվա ցանկացած եղանակի կարևոր է բավարար քանակությամբ ջուր խմել։ Ընտրելով բազմակի օգտագործման ջրի շիշ՝ դուք ոչ միայն կրճատում եք պլաստիկի օգտագործումը, այլև նվիրում եք օգտակար պրոմո նվեր։
Ապահովեք առանց սթրեսի միջավայր աշխատավայրում։ Այս գնդակները զվարճալի և սիրված նվեր են բոլորի համար։ Թեթև, հաճելի, փոքրիկ պրոմո նվեր, որով կարելի է լրացնել ցանկացած նվեր-փաթեթ։
Մշտապես համալրվող պրոմո նվերների բազմաթիվ տարբերակներ կգտնեք մեր կայքի այս հատվածում։