Ծանոթացիր Աճող մատիտի հետ: Այն նորույթ է Հայաստանում և ներմուծվում է բացառապես Studio AV-ի կողմից։
Աճող մատիտը թղթից պատրաստված մատիտների յուրահատուկ հավաքածու է, որն օգտագործելուց հետո հնարավոր է տնկել ու բույս աճեցնել։ Այն հնարավորություն է տալիս ստեղծագործելու և ուժերը փորձելու այգեգործության մեջ։ Բնապահպանական, էկո արտադրանք է։
Մատիտը պատրաստվում է թերթի կրկնակի վերամշակման արդյունքում։ Կարիք չկա փայտ օգտագործելու։
Ավելի հեշտ է սրվում, քան փայտից մատիտը։
Տուփի ներսում յուաքանչյուր բույսի նկարագրությունը և տվյալ բույսով պատրաստվող բաղադրատոմս։
Յուրաքանչյուրն ունի սերմերով պարկուճ։
Նախատեսված են փոքրիկների ստեղծագործման համար։
Ունեն EAC սերտիֆիկատ։
Մատիտները վաճառվում են մեկ, երեք և վեց հատանոց փաթեթներով։ Տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Երևակ» մանկապարտեզի սաներն արդեն փորձարկել են աճող մատիտները։
Երեխաներից յուրաքանչյուրը տնկել է մեկական բույս/ծառ։ Բոլորն ունեն իրենց անվանական բույսը և ամեն օր մեծ սիրով ջրում են։
Արդեն ունենք առաջին ծիլերը։