2023 թ. Սեպտեմբերի 20 –ին THE LOFT –ում տեղի ունեցավ «ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՊՐՈՄՈ ՆՎԵՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ» խորագրով միջոցառումը, որի նպատակն էր տոներին ընդառաջ մեր հաճախորդին ներկայացնել Oasis catalog ընկերության կողմից առաջարկվող կորպորատիվ նվերների նոր, տարբերվող, բազմաոճ տեսականին։
Հանդիպումը բացվեց Studio AV ընկերության տնօրեն Վահե Բաղդասարյանի կողմից, ով ներկայացրեց Studio AV և Oasis catalog ընկերությունների համատեղ գործունեությունը։ Այնուհետև Oasis catalog ընկերության ներկայացուցիչ Մարգարիտա Խաչատրյանը ներկայացրեց այս տարվա ամենաթրենդային կորպորատիվ նվերների առաջարկները ըստ հետևյալ չափորոշիչների՝
Ի՞նչ էմոցիա ենք ցանկանում փոխանցել մեր հաճախորդներին
Ի՞նչ ուղերձ ենք ցանկանում հղել մեր պրոմո նվերի միջոցով
Կազմակերպվել էր նաև ապրանքատեսականու ցուցադրություն, ինչը հնարավորություն տվեց միջոցառման մասնակիցներին շնորհանդեսից հետո տեղում ծանոթանալ իրենց հետաքրքրող ապրանքներին, ամրագրել պատվերներ՝ զեղչով։
Ի դեպ, պրոմո պրոդուկտները ցուցադրված են նաև Studio AV ընկերության գրասենյակում։
Սիրով սպասում ենք Ձեզ՝ ծանոթանալու ապրանքատեսականուն և գրանցելու Ձեր պատվերները։