Ինչպես գիտենք, խաղերը ոչ միայն հաճույք են պատճառում փոքրիկներին, այլև հանդիսանում են նրանց կրթելու և գիտելիք տալու արդյունավետ միջոց։
Եթե ուզում եք փոքրիկի ազատ ժամանակը լցնել հաճելի, օգտակար և հետաքրքիր զբաղմունքով, ապա կարդացեք այս գրառումը։
Ձեզ համար պատրաստել ենք 3 զվարճալի խաղ, որոնց միջոցով փոքրիկը կծանոթանա շրջակա միջավայրին, ինքնուրույն կաճեցնի և կխնամի բույս։
1․ Թռչունների փայտե կերակրաման
Տնակի տեսքով թռչունների կերակրամանը հրաշալի գաղափար է փոքրիկին զբաղեցնելու, կրթելու և ուրախություն պարգևելու համար։
Փոքրիկը կարող է գունավորել կերակրամանը, կախել այն դրսում և ամեն օր կերակրել թռչուններին։
Կերակրամանը կարելի է կախել պատշգամբում կամ բակում։
Բակում տեղադրելու դեպքում կարևոր է, որ այն լինի հնարավորինս բարձր, բարակ ճյուղից կախված, որպեսզի փափկամազ գիշատիչները չկարողանան մոտենալ։
Հնարավորության դեպքում ցանկալի է նաև ներկելուց հետո լաքապատել։
Կերակրամանի հետ տրվում է նաև ջրաներկ։
Զեղչված արժեքը՝ 3000 դրամ։
Ուրախ ժամանց 🙂
2․ «Էկոմարդուկ» բույս աճեցնելու հավաքածու
Էկոմարդուկները կերամիկական կերպարներ են, որոնք նախատեսված են բույս աճեցնելու համար։
Այս զվարճալի էկոմարդուկներին կարելի է մազեր աճեցնել և հետաքրքիր սանրվածքներ անել, ուրախ մռութիկներ նկարել։
Այս ոճային հուշանվերը գեղեցիկ լրացում է տան և գրասենյակային ինտերիերի համար, ինչպես նաև հանդիսանում է հիանալի գովազդային կրիչ։
Հավաքածուն ներառում է՝
- կերամիկական կաղապար
- սիզամարգի սերմ
- կոկոսի հումք
- աճեցնելու և խնամելու եղանակը
- տուփով փաթեթավորում
Հավաքածուի արժեքը՝ 5500 դրամ։
Ամբողջ տեսականին կգտնեք այստեղ։
3․ Աճող մատիտով փաթեթ
Աճող մատիտը թղթից պատրաստված մատիտների յուրահատուկ հավաքածու է, որն օգտագործելուց հետո հնարավոր է տնկել ու բույս աճեցնել։ Այն հնարավորություն է տալիս ստեղծագործելու և ուժերը փորձելու այգեգործության մեջ։ Բնապահպանական, էկո արտադրանք է։
Մատիտը պատրաստվում է թերթի կրկնակի վերամշակման արդյունքում։ Կարիք չկա փայտ օգտագործելու։
Ավելի հեշտ է սրվում, քան փայտից մատիտը։
Յուրաքանչյուրն ունի սերմերով պարկուճ։
Նախատեսված են փոքրիկների ստեղծագործման համար։
Ունեն EAC սերտիֆիկատ։
Փաթեթը ներառում է Աճող մատիտ Ձեր ընտրությամբ, հող, ծաղկաման։
Փաթեթի արժեքը՝ 2300 դրամ։
Ուրախ ժամանց 🙂