Մտածում եք` ինչո՞վ զբաղեցնել փոքրիկին տանը։ Մեր խաղերի ցանկը կօգնի Ձեզ այդ հարցում։
Այս խաղերի համար շատ նյութ պետք չէ՝ ընդամենը կպչուն ժապավեն, փուչիկներ, կրեատիվություն և բարձր տրամադրություն։
- Վերցնում ենք կպչուն ժապավենը և հատակին փակցնում ենք տարբեր երկրաչափական պատկերներ, տառեր և թվեր։
Այնուհետև փոքրիկին տալիս ենք հրահանգներ, օրինակ՝ «կանգնիր քո սիրած տառի կամ թվի վրա», «Գորտի պես ցատկելով՝ հասիր 3 թվին», «Վազիր դեպի քառակուսին»…
2. Կրկին օգտագործում ենք կպչուն ժապավենը։ Այս անգամ հատակին 5-10 ուղիղ գծեր ենք փակցնում և փոքրիկին տալիս ենք հրահանգներ,
օրինակ՝ «Որքա՞ն հեռու կարող ես ցատկել», «Վազիր և ցատկիր ավելի հեռու», «Մեկ ոտքի վրա ցատկելով՝ անցիր բոլոր գծերի վրայով» և այլն։
3. Օգտագործելով կպչուն ժապավենը՝ հատակին գծեք ճանապարհ փոքրիկի ավտոմեքենաների համար։ Կարող եք նույնիսկ ճանապարհն անցկացնել կահույքի վրայով 🙂
4. Կրկին օգտագործելով կպչուն ժապավենը՝ գծում ենք «Կլաս» հատակին։ Հավատացեք, ձեր փոքրիկները հաստատ կգնահատեն այն, որ այս խաղը կարող են խաղալ տանը։
5. Այս անգամ խաղում ենք փուչիկներով։
Փոքրիկը պետք է փուչիկը պահի ոտքերի արանքում՝ չթողնելով, որ այն դիպչի հատակին։ Քայլում ենք պինգվինի նման մինչև վերջնագիծը։
Եթե ճանապարհին փուչիկն ընկնում է, սկսում ենք նորից։
6. Այժմ փուչիկը պետք է հասցնենք մինչև վերջնագիծ փչելով։
7. Խաղ պլաստմասե բաժակներով և գնդակով։ Տվեք փոքրիկներին բաժակներ և փոքրիկ գնդակներ, որոնք կտեղավորվեն բաժակների մեջ։
Փոքրիկները պետք է փորձեն գնդակը նետել մեկը մյուսի բաժակի մեջ։
Եթե հավանեցիք այս նյութը կամ փորձեցիք խաղերից որևէ մեկը, անպայման գրեք մեկնաբանությունների բաժնում։
Խոստանում ենք նմանատիպ նյութեր էլի տեղադրել մեր բլոգում։
Դե իսկ մեր պատրաստած փայտե զարգացնող խաղերը կարող եք գտնել այստեղ։
Նյութը թարգմանված է https://whatmomslove.com/ կայքից։