Մեզ հաճախ հարցնում են. «Ի՞նչ խորհուրդ կտաք նվիրել այսինչ մարդուն»։
StudioAV-ն Ձեզ համար պատրաստել է տոնական նվերների ուղեցույց, որից գոհ կմանան թե՛ փոքրիկները, թե՛ մեծերը։
Ի՞նչ նվիրել սիրելիին
Ռոմանտիկ ամանորյա նվեր կարող ես ընտրել մեր կայքի «Նվերներ սիրահարներին» բաժնից։
Մեր ամենասիրելի նվերի տարբերակը, որը հարմար է թ՛ե կնոջ, թե՛ տղամարդու համար, Փայտե անվանական տուփն է շոկոլադներով և ֆոտո մագնիսով։
Այս գեղեցիկ հուշանվերը պարունակում է մեկ ֆոտո մագնիս և 10 համեղ շոկոլադ, որոնց վրա տպագրվում են Ձեր ամենագեղեցիկ և հիշարժան լուսանկարները։
Ի՞նչ նվիրել հայրիկին
Տղամարդու համար նվեր ընտրելն ամենաբարդն է։ Մեր «Նվերներ տղամարդկանց» բաժինը կօգնի Ձեզ կողմնորոշվել։
Նորաթուխ հայրիկի համար կարող ենք առաջարկել հայրիկ-բալիկ այս հավես շապիկները։
Գարեջրի սիրահար հայրիկին կարելի է նվիրել փայտե տուփով անվանական գարեջրի բաժակ։
Ի՞նչ նվիրել մայրիկին
Դե իսկ կանանց և մայրիկների համար նվերների շատ տարբերակներ կգտնեք մեր «Նվերներ կանանց» բաժնում։
Կարծում ենք, որ նորաթուխ մայրիկի համար իդեալական նվերի տարբերակ կարող է լինել մետրիկա-շրջանակը փոքրիկի տվյալներով կամ այս Տուփ-մետրիկան փոքրիկի առաջին իրերի համար:
Կարծում ենք, բոլոր մայրիկներն են պահում փոքրիկի առաջին մազափունջը, թևի պիտակը, ծծակը, առաջին կաթնատամը, փոքրիկ գուլպաները և այլ կարևոր մանրուքներ։ Բայց շատ հաճախ դրանք պահվում են տարբեր տեղերում կամ ժամանակի ընթացքում կորչում են։ Այս տուփը հնարավորություն կտա պահպանել այդ հրաշալի մանրուքներն ու հիշողություններն ամբողջ կյանքի ընթացքում։
Նվեր փոքրիկներին
Մեզ մոտ կարող եք գտնել փայտե զարգացնող խաղերի մի քանի տեսակ, որոնք նախատեսված են մինչև 5 տարեկան փոքրիկների համար։
Իսկ ստեղծագործ փոքրիկներին, ովքեր սիրում են ներկել, կարող եք նվիրել փայտե տոնածառի խաղալիքների այս փաթեթներից, որոնք կարող է ներկել և կախել տոնածառից։
Իսկ եթե որոշել եք նվիրել, օրինակ, հագուստ, ապա կարող եք այն փաթեթավորել այս գեղեցիկ ամանորյա տուփերից մեկով, որը հետագայում կարող է օգտագործվել որպես ամանորյա դեկոր, մազակալների կամ խաղալիքների պահոց։
Ի՞նչ նվիրել ընկերներին, կոլեգաներին
Եթե ուզում եք զարմացնել ձեր նվերով, ապա «Աճող մատիտը» միանշանակ այն է, ինչ ձեզ պետք է։
Այն նորույթ է Հայաստանում, բազմաֆունկցիոնալ է, պրակտիկ և հեշտ է օգտագործման համար։ Այս մատիտները կարող եք գտնել միայն մեզ մոտ։ Աճող մատիտի տեսակներին կարող եք ծանոթանալ մեր կայքի «Աճող մատիտ» բաժնում։
Որպեսզի նվերն ավելի հետաքրքիր լինի, մենք ձեզ համար պատրաստել ենք նվեր-փաթեթներ աճող մատիտներով։
Ի՞նչ նվիրել ուսուցչուհուն
Մեր կայքի «Ուսուցչի տոն» բաժնում կգտնեք հետաքրքիր նվերների տարբերակներ ուսուցչի համար՝ անվանական գրիչներ, շոկոլադներ, նվեր-փաթեթներ, ինչպես նաև փայտե տուփով այս շնորհակալագիրը, որով կարող եք Ձեր երախտագիտությունն արտահայտել ուսուցչի կատարած անձնվեր աշխատանքի համար, ինչպես նաև հղել բարեմաղթանք տոների կապակցությամբ։
Եվ իհարկե չմոռանանք տան մեծերի՝ տատիկի և պապիկի մասին
Մեր սիրելի տատիկներին ու պապիկներին հաճելի կլինի նույնիսկ ամենափոքրիկ նվերն ու ուշադրությունը։
Ձեզ ենք առաջարկում այս շրջանակները «Սիրելի տատիկ» և «Սիրելի պապիկ» գրառումներով, ինչպես նաև տոնական այս քաղցր շոկոլադները, որոնց վրա տպագրվում է լուսանկար և բարեմաղթանք։
Ի՞նչ նվեր տանել հյուր գնալիս
Քանի որ Ամանորին ընդունված է հյուր գնալիս խմիչք տանել, առաջարկում ենք այն փաթեթավորել խմիչքի համար նախատեսված այս փայտե տուփերից մեկով։
Վստահ ենք, որ նվերի հասցեատերերը գոհ կլինեն և կպահպանեն այն երկար տարիներ։
Դե իսկ այս տուփը ավելի հարմար և հետաքրքիր նվեր կլինի փոքրիկներ ունեցող ընտանիքի համար, քանի որ այն ունի նաև 12 տոնածառի խաղալիք, որոնք հնարավոր է առանձնացնել տուփից և կախել տոնածառին։
Ցանկացած նվեր կարող եք փաթեթավորել մեր առաջարկած տոնական տուփերով, քանի որ դրանք և՛ գեղեցիկ են, և՛ բազմաֆունկցիոնալ, կարող են օգտագործվել որպես դեկոր, զարդատուփ կամ պահոց այլ իրերի համար։
Դե իսկ այս «կռիսական» տուփի մեջ կարող եք դնել փոքրիկ շշով գինի և մի կտոր ռոքֆոր պանիր ու նվիրել Ձեր պանրասեր ընկերոջը 😀