Էքսպոյի պատրաստվելիս չմոռանաք այցելուների համար փոքրի նվերների մասին։ Չէ՞ որ դրանք ոչ միայն հաճելի նվեր են, այլ նաև արդյունավետ գովազդի աղբյուր Ձեր ընկերության համար։
Առաջարկում ենք տարբերվել և ընտրել յուրահատուկ նվերներ, որոնք երկար կհիշվեն և, ինչը պակաս կարևոր չէ, կպահպանվեն և կօգտագործվեն հաճախորդի կողմից։
Ձեզ համար առանձնացրել ենք Թոփ 10 լավագույն նվերների տարբերակները։
Տասնյակը գլխավորում է վերջին շրջանում մեծ պահանջարկ վայելող գնդակ-հակասթրեսը։
Այս նվերի հանդեպ հնարավոր չէ մնալ անտարբեր։
2-րդ տեղում Pop stand հեռախոսի աքսեսուարն է, որը օգտակար և կիրառելի նվեր է։ Իսկ գեղեցիկ բրենդավորմամբ այն առավել ցանկալի նվեր է։
3-րդ հորիզոնականը զբաղեցնում է արևային ակնոցը։ Սա ոչ ստանդարտ, օրիգինալ նվեր կարող է լինել հատկապես ամռանը կազմակերպվող էքսպոների ժամանակ։ Ակնոցի շրջանակը կարող եք ընտրել Ձեր բրենդի գույնով և լոգոյի տպագրությամբ։
4-րդ տեղում աճող մատիտն է ։ Ի տարբերություն սովորական մատիտի, այս մատիտի պոչիկին կա սերմերով լի պարկուճ, որը կարելի է դնել հողի մեջ և բույս աճեցնել։ Այս նվերի շնորհիվ Ձեր բրենդի մասին դեռ երկար կհիշեն և կխոսեն։
5-րդ հորիզոնականում է շատ սեպցիֆիկ և ոչ ստանդրատ, բայց օգտակար նվեր՝ հիգիենիկ շրթներկ, որը կարելի է բրենդավորել լոգոյի տպագրությամբ, ինչպես նաև ընտրել առաջարկվող բազմաթիվ գույներից Ձեր բրենդին համապատասխանը։
6. Ոչ պակաս հետաքրքիր և կիրառելի նվեր է Card Holder-ը։ Ունենք հեռախոսին փակցվող տարբերակ, որը շատ հարմար է օգտագործման մեջ և առավել տեսանելի գովազդի միջոց է։
7-րդ հորիզոնականում է IQ Puzzle-ը, որն իրենից ներկայացնում է առաջին հայացքից հեշտ թվացող, բայց բարդ գլուխկոտրուկ՝ պատրաստված Ձեր լոգոյով։ Էքսպոյի այցելուներին կարող եք առաջարկել հավաքել փազլը և հաղթողին տալ մրացնակ, որը կարող է լինել զեղչերի, բոնուսների կամ, ինչու չէ, բրենդային թերմոսի տեսքով։
8-րդ տեղում փայտե կախազարդն է, որը կատարում է ոչ միայն գեղեցիկ և կոմպակտ կախազարդի դեր, այլև հեռախոսի հենակ է։ Պատրաստվում է բնական փայտից, բրենդավորվում է փորագրությամբ։
9-րդ տեղում կրկին կախազարդ է, բայց ոչ սովորական։
Երբեմն անհրաժեշտ է լինում արագ որևէ բան չափել, բայց ձեռքի տակ չկան համապատասխան գործիքներ։ Այս խնդիրը հեշտությամբ կարելի է լուծել մետր-կախազարդի միջոցով։ Պարզապես ամրացրեք այն բանալիների օղակին և միշտ ունեցեք ձեռքի տակ։
Թոփ տասնյակը եզրափակում ենք գրիչ, մատիտով։ Կատարեք ընտտրություն մեր գրիչների և մատիտների բազմագույն տեսականուց։ Ընտրեք բրենդավորված պրոմո գրիչներ ստիլուսով կամ soft touch մակերեսով կամ տարբերվեք և գրիչի փոխարեն նվիրեք գրաֆիտե մատիտ։
Բացի ներկայացված տասը տարբերակից, ավելի շատ պրոմո նվերների տարբերակներ կգտնեք մեր կայքի EXPO բաժնում։
Խորհորդ ենք տալիս պատվերները գրանցել նախապես, որպեսզի մենք կարողանանք ապահովել Ձեզ անհրաժեշտ քանակը և գույնի ընտրությունը։