Description
Նոր տարում միշտ ինչ-որ նոր բան ես ցանկանում։ Ուզու՞մ եք նոր և օրիգինալ օրացույց։ Ծավալային օրացույցը հենց այն նորույթն է, որը ցանկանում ենք ներկայացնել։
Օրացույցն ուշադրության կարժանանա այն դեպքում, եթե այն կատարված է հետաքրքիր գաղափարական լուծումներով։
Լազերային հատման դեպքում գրեթե չկան սահմանափակումներ։ Եթե գծագիրն արված է միլիմետրի ճգրշտությամբ, ապա բոլոր դետալները կդառնան կատարյալ ամբեղջական պատկեր։
Այսպիսի արտասովոր օրացույց դեռ ոչ ոք չի նվրիել։ Եղեք առաջիններից մեկը։ Զարմացրեք հաճախորդներին և ընկերներին։ Չէ՞ որ այս օրացույցը հնարավոր է պատրաստել ցանկացած պատկերների համադրությամբ՝ բրենդի ոճին համահունչ։
Օրացույցը բաղկացած է վեց պատկերներից, որոնց երկու կողմում փորագրվում են տվյալ ամիսների օրացույցները։
Վեց պատկերը միասին կազմում են ամբողջական ծավալային պատկեր։
Բրենդավորման տարբերակներ՝
- լոգոյի փորագրություն օրացույցի և/կամ հենակի վրա
- պատկերների ընտրություն ըստ բրենդի ոճի