Նախ սահմանենք, թե ինչ է իրենից ներկայացնում ջրի շիշը։ Դա միաշերտ պատերով ջրի տարա է բազմակի օգտագործման համար։ Եթե շշի պատերը երկշերտ են, դա արդեն թերմո շիշ է։ Քանի որ ջրի շիշը հաճախ է օգտագործվում, պահվում է պայուսակում, կարևոր է, որ կափարիչը հերմետիկ փակվի։
Ջրի շիշը մեծ պահանջարկ ունի մի շարք պատճառներով.
- շրջակա միջավայրի պահպանություն,
- գումարի խնայողություն,
- առողջ ապրելակերպ, որը ենթադրում է օրական խմել 30մլ ջուր քաշի մեկ կգ-ի համար։
Ջրի շիշը նաև հիանալի պրոմո պրոդուկտ է առողջ ապրելակերպի, էկո թեմատիկայով միջոցառումների կամ սպորտային միջոցառումների համար։ Այն առօրյա կյանքում էլ ցանկացած մարդու համար օգտակար աքսեսուար է։
Ուսումնասիրենք ջրի շշի տեսակները
Մենք կառանձնացնենք շշերն ըստ իրենց նշանակության և նյութի։ Կարելի է պայմանականորեն առանձնացնել շշերն ըստ սեգմենտների.
Պրոմո – Մատչելի, պլաստիկից կամ վերամշակված պլաստիկից շշեր
Սպորտային – Կարող են ունենալ ռետինե ծածկույթ, որը չսահող մակերես է ստեղծում և ձեռքում պահելն ավելի հարմարավետ է դարձնում։ Սպորտային շիշը կարող է պատրաստված լինել թեթև պլաստիկից կամ ունենալ հարվածադիմացկուն կաղապար։ Հաճախ այս տեսակի շշերն ունեն հարմարավետ փական, որը կարելի է հեշտությամբ բացել մեկ ձեռքով։ Դրանց կափարիչն ամրացված է շշին և չի կարող կորել։
Արշավային շշեր – Այս շշերի առանձնահատկությունն է՝ ամուր կաղապարը, կոմպակտ չափսը և ուսապարկից կախելու հարմարանքը։
Ծալվող մոդելներ – Այս տեսակը նույնպես շատ հարմար է պայուսակում տեղավորելու համար, քանի որ հեշտությամբ ծալվում է դատարկ վիճակում։ Նաև ունի թեթև քաշ։
Շշերի առանձնահատկություններից կարելի է նշել նաև մրգերի համար հատուկ տարա ունեցող տարբերակները, ինչպես նաև հյութաքամիչները, որոնց օգնությամբ կարելի է ստանալ մրգային հյութ։
Ի՞նչ նյութերից են պատրաստվում ջրի շշերը
Պլաստիկ
Այս նյութի գլխավոր առավելություններն են՝ մատչելի գինը, թեթև քաշը, ամրությունը ապակե շշերի համեմատ, դիզայնի բազմազանությունը։ Սակայն պլաստիկը շատ հաճախ վատ է փոխազդում ալկոհոլային խմիչքների, տաք հեղուկների հետ և վնասակար նյութեր է արտադրում։
Գոյություն ունեն պլաստիկի տարբեր տեսակներ, որոնք արտաքինից դժվար է տարբերել։
Եկեք ծանոթանանք ամենատարածված տեսակների հետ.
Պոլիկարբոնատ (PC)
Ամուր պլաստիկ է (ապակուց 200 անգամ ավելի ամուր): Այն կարելի է վերամշակել։ Այս պլաստիկը պարունակում է վտանգավոր նույթ՝ Bisphenol A (BPA) ։ Անցկացվել են բազմաթիվ հետազոտություններ BPA-ի՝ պլաստիկից սննդի մեջ անցնելու հնարավորության հետ կապված։ Այս հետազոտությունները ցույց են տվել, որ BPA -ի սննդի մեջ անցնելու պոտենցիալ հնարավորությունը շատ ցածր է։ Bisphenol A -ն կարող է օրգանիզմին վնաս հասցնել միայն սննդի հետ անընդմեջ կոնտակտ ունենալու դեպքում` 60oC ջերմաստիճանի պայմաններում։ Այդ է պատճառը, որ պոլիկարբոնատից պատրաստված սպասքը չի կարելի տաքացնել միկոալիքային վառարանում, լվանալ սպասք լվացող մեքենայում կամ օգտագործել եռման ջրի հետ։
Տրիտան
Այս նյութը չի պարունակում Bisphenol A և լայնորեն կրառվում է մանկական շշերի պատրաստման մեջ։ Սակայն սովորական պլաստիկից ավելի թանկ արժե։ Տրիտանը շատ ամուր է, այն նույնիսկ կարող է պահել մարդու քաշը, եթե դրա վրա կանգնեն։ Տրիտանը չի արձակում և չի կլանում հոտեր, կարելի է օգտագործել նույնիսկ բարձր ջերմաստիճանի (+90oC) հեղուկների հետ։
PET պլաստիկ
Այս տեսակն ամենատարածվածն է։ Հենց այս տեսակի պլաստիկից են պատրաստվում մեկանգամյա օգտագործման շշերը։ Սա պլաստիկ շշի ամենաբյուջետային տարբերակն է։ Սակայն ունի սահմանափակ պիտանելիության ժամկետ՝ 6-12 ամիս, քանի որ կարող է կլանել հոտերը և փոխազդել պարունակության հետ։ Այս շշերը խորհուրդ չի տրվում օգտագործել տաք հեղուկների հետ, լվանալ սպասք լվացող մեքենայում։ PET պլաստիկից շիշն օգտագործելուց հետո այն կարելի է հանձնել վերամշակման։ Պրոմո ապրանքների մեջ կարելի է հանդիպել վերամշակված PET-ից պատրաստված ապրանքներ։ Այս տեսակի պլաստիկը մակնշվում է RPET։ Ընտրելով այսպիսի ապրանքներ՝ պատվիրատուն տալիս է 2-րդ կյանք վերամշակված պլաստիկին, ինչը կարելի է գնահատել որպես «կանաչ սպառում»։ RPET-ից շշերը կարելի է հանձնել վերամշակման նաև 2-րդ անգամ։
Վերջին տեսակը, որը նույնպես օգտագործվում է թերմո բաժակների պատրաստման մեջ, պոլիպրոպիլենն է։ Այսպիսի սպասքը ջերմակայուն է, այն կարելի է տաքացնել միկրոալիքային վառարանում, կարելի է լցնել տաք հեղուկներ։ Պոլիպրոպիլենի առանձնահատկություններից է նաև ամրությունը, չի կլանում և արձակում հոտեր, դասվում է էկոլոգիապես մաքուր պլաստիկի շարքին։ Այդ պատճառով այն լայնորեն կիրառվում է բժշկության մեջ:
Մետաղական շշեր
Պլաստիկից ավելի ամուր են, ավելի երկար են պահպանում հեղուկի ջերմաստիճանը։
Կարելի է հանդիպել ալյումինից և չժանգոտվող մետաղից ջրի շշեր։
Ալյումինե շշերը թեթև են և դրանք խնամելը հեշտ է։ Ալյումինե ջրի շշերը գրեթե չունեն թերություններ, բացի այն, որ կարող են ընկնելուց թեթև դեֆորմացվել։ Մի մոռացեք նաև, որ ալյումինե շշերը չի կարելի օգտագործել թթու հյութերի համար։ Այս հյութերը կարող են թթվեցնել ալյումինը և աստիճանաբար կորոզիայի ենթարկել։
Չժանգոտվող մետաղ
Ապակուց հետո 2-րդ լավագույն տարան է մաքուր ջրի տեղափոխման և պահման համար։ Չժանգոտվող մետաղը քիչ ակտիվ քիմիական բաղադրություն ունի, այդ պատճառով հեղուկը այսպիսի տարայում չի կլանում հոտեր և չի ստանում մետաղական համ։
Գոյություն ունեն չժանգոտվող մետաղի բազմաթիվ մակնշումներ, սակայն մեզ հետաքրքրում են դրանցից երկուսը՝ այսպես կոչված 201 և 304 մակնշումները։ Դրանք երկուսն էլ հարմար են սննդային արտադրանքի համար՝ շնորհիվ իրենց բաղադրության։ 201 և 304 մակնշումներն ունեն շատ նման բաղադրություն և արտաքինից ոչնչով չեն տարբերվում։ Սակայն 304 տեսակը 30%-ով ավելի թանկ արժե 201 տեսակից, քանի որ ավելի դիմացկուն է կորոզիայի, ցածր և բարձր ջերմաստիճանների հանդեպ և ավելի լավ է պահպանում հեղուկի ջերմաստիճանը։ Այնուհանդերձ, չժանգոտվող մետաղից շիշ օգտագործողի համար ընդհարապես ոչ մի տարբերություն չկա։ Երկու տեսակն էլ հիանալի են հեղուկի և սննդի պահպանման համար։ Ե՛վ ալյումինը, և ՛ չժանգոտվող մետաղը կարելի է հանձնել վերամշակման։
Ապակյա շշեր
Ապակե սպասքը իդեալական է հեղուկի պահման համար։ Այն չի ժանգոտվում, չի կլանում հոտեր, չի դեֆորմացվում տաք հեղուկներ լցնելիս, չի արտադրում վնասակար նյութեր, դիմացկուն է արտաքին ազդեցությունների նկատմամբ, կարելի է լվանալ սպասք լվացող մեքենայում։ Ապակին համարվում է էկոլոգիապես մաքուր նյութ և բացառապես անվնաս է մարդու առողջության համար, հեշտությամբ վերամշակվում է։ Ապակու հիմնական թերություններն են դրա քաշը և փխրունությունը։ Այդ պատճառով ապակե շշի հետ հաճախ լինում է նաև սիլիկոնե պատյան, որը պաշտպանում է վնասվելուց։
Սիլիկոնե շշեր
Որակյալ սիլիկոնը քիմիապես իներտ է, չի արձակում վնասակար նյութեր և չի փոխազդում սննդի կամ հեղուկի հետ։ Թեթև է, հարվածադիմացկուն և ճկուն, ինչը մեծ առավելություն է մյուս նյութերի հանդեպ։ Այսպիսի շիշը կարելի է ծալել և այն քիչ տեղ կզբաղեցնի ուսապարկում։
Եթե շիշն ի սկզբանե հոտ ունի, դա ոչ միշտ է նշանակում, որ այն պատրաստված է անորակ նյութերից։ Հոտն առաջանում է արտադրության ժամանակ։ Հոտից ազատվելու համար բավական է շիշը լավ լվանալ տաք ջրով և ամանի հեղուկով, թողնել բաց կափարիչով 1-2 օր։
Այժմ ուսումնասիրենք շշերի բրենդավորման տարբերակները
Բրենդավորման տարբերակը, ինչպես այլ ապրանքների դեպքում, կախված է նպատակից, տպագրվող պատկերից, ինչպես նաև շշի նյութից և ֆորմայից։ Որպես կանոն, մետաղական շշերի համար օգտագործվում է բրենդավորման լազերային փորագրության կամ UV տպագրության տարբերակը։ Պլաստիկի և ապակու համար նույնպես կարելի է օգտագործել UV տպագրության կամ տրաֆարետային տպագրության մեթոդը։ Ավելի բարդ կաղապար ունեցող շշերի դեպքում կարելի է օգտագործել տամպո տպագրությունը՝ ոչ մեծ պատկերներ տպագրելու համար։ Գոյություն ունեն նաև հատուկ շշեր նախատեսված սուբլիմացիոն տպագրության համար։ Այս դեպքում կարելի է հեշտությամբ տպագրել գունավոր պատկերներ։
Ջրի շիշը պրոմո ապրանքի մի տեսակ է, որն ունի բրենդավորման բազմազան հնարավորություններ։ Այն կարող է ոչ միայն ծառայել որպես գովազդային նյութ, այլև լինել «կանաչ սպառման» խորհրդանիշ, քանի որ մեկ բազմակի օգտագործման շիշը փոխարինում է հազարավոր մեկանգամյա օգտագործման շշերի։