Description
Կաշվե կազմով այս նոթատետրն արտադրված է հատուկ բրենդավորման համար։ Կազմված է 272 բաց կաթնագույն էջերից։
Հեշտությամբ ճկվող flex փափուկ կազմը թույլ է տալիս այն հանգիստ ճկել և հեշտությամբ տեղավորել պայուսակում։
Bruno Visconti բրենդի «Flex» օրատետրն ունի օգտակար տեղեկատվությամբ էջեր։
Օրատետրի էջերը թվագրված չեն, ամսաթիվը գրելու համար էջի վերև անկյունում տեղ է նախատեսված։
Էջերի կաթնագույն երանգը թույլ չի տալիս աչքերին հոգնել նույնիսկ երկարատև աշխատանքի դեպքում։
Բրենդավորման տարբերակ՝ լոգոյի լազերային փորագրություն կազմի վրա։
Պատվերի կատարման ժամկետը՝ 20-25 օր։
Առկա տեսականու համար խնդրում ենք հարցում ուղարկել մեր էլ. փոստի հասցեին՝ info@studioav.am